Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Գյումրու Մուշ-2 թաղամասի շահագործման հանձնված բնակելի համալիր և մանկապարտեզ

12.05.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու Մուշ-2 թաղամասի շահագործման հանձնված բնակելի համալիր և մանկապարտեզ։
1մլրդ 48 մլն դրամ արժողությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում, կառուցված երկու շենքերում 2022 թվականին բնակարանամուտ են տոնել 36 ընտանիքներ։
Մուշեղ Մուրադյանը զրուզել է բնակիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերը։
Այցելելով բնակելիի տարածքում կառուցված 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ մարզպետը շրջել է շենքում, ծանոթացել է պայմաններին։
Այնուհետև Մուշեղ Մուրադյանը հետևել է թաղամասում մեկնարկած 2 բազմաբնակարան շենքերի շինարարությանը։
Նշենք, որ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրու Մուշ-2 թաղամասում իրականացնում է ևս 2 բազմաբնակարան շենքի շինարարություն՝ 58 բնակարանով, շենքերը բազմահարկ են լինելու և հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և ազատ տեղաշարժի համար։ Պատասխանատուների հավաստմամբ, այս շենքերի շահառուներ կդառնան աղետից տուժած և տնակներում բնակվող բազմազավակ, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների ընտանիքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ախուրյանի Կոոպշին» ընկերությունը։
Մարզպետը զրուցել է շինարարի հետ, հորդորել աշխատանքները կատարել որակով և ժամանակին։
Նախատեսվում է իրականացնել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման, արտաքին ինժիներական ցանցեր,
կատարել ներքին հարդարում, տարածքի բարեկարգում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09