Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետի մոտ
12.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին են դիմել առողջապահական, անօթևանության, զբաղվածության, բնակարանային, գյուղատնտեսության, բնապահպանության, ֆինանսական աջակցության տրամադրման, անձնական մի շարք խնդիրներով։
Մուշեղ Մուրադյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները ներկայացված դիմումները կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ իրավասությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր: