Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին

17.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին։
Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելուն առնչվող հարցեր:
Պատասխանատուները նշել են, որ կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական և ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն ու քրեական հետապնդման մեջ չեն: Նրանց հետ պայմանագիր կկնքվի 1-5 տարի ժամկետով:
Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից՝ անվճար և որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում՝ դրա կրկնակի բարձրացում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20