Նորություններ
Շիրակի մարզպետը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր
18.05.2023
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Ավստրիական զարգացման գործակալության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև ստորագրել է փոխըմբռնման հուշագիր։
Մարզպետը խոսելով հուշագրի կարևորության մասին նշել է, որ համագործակցության արդյունքում՝ օգտագործելով համատեղ ջանքերն ու ռեսուրսները, հնարավոր կլինի մարզի համայնքներում զարգացնել գյուղատնտեսությանը։
«Հուշագիրը գործուն քայլ է Շիրակի մարզում նորարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների և փորձի մշակման և կիրառման ուղղությամբ՝ քար հավաքող մեքենայի և անձնակազմի համար համապատասխան դասընթացների տրամադրման միջոցով»,- նշել է մարզպետը։
Հուշագրով կողմերը պարտավորվում են նպաստել համագործակցությանը, տրամադրվող քար հավաքող մեքենայով Աշոցք համայնքում նախատեսվում է իրականացնել քարահավաքման աշխատանքներ։