Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետների մասնակցությամբ

19.05.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցությանն այս անգամ մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել 6 հարց։
Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։ Կարևորվել է սակավաջրության պայմաններում ոռոգման ռեժիմների և ծավալների կանոնակարգումն՝ ըստ մշակաբույսների և վեգետացիաների քանակի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման սեզանին ի հայտ եկող խնդիրները քննարկել միջգերատեսչական ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ։
Մանրամասները՝ https://mtad.am/news/1434 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20