Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել Արթիկի համայնքապետարանում

22.05.2023

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերին և 2024 թվականին համայնքի կողմից ներկայացված հայտերին։
Զեկուցվել է, որ համայնքի կողմից 2023 թվականին 4 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել՝ 28 ենթածրագրով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 871 մլն դրամ։ Կառավարության համամասնությունը 530 մլն դրամ է, ըստ որի նախատեսվում է Արթիկ քաղաքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ճանապարհաշինական, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացում։
Կարևորելով պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ Աննա Մարտիկյանը պատասխանատուներին հորդորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը հետևել ամենայն պատասխանատվությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին համայնքի կողմից ներկայացված ծրագրային հայտերին, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում, նախնական տվյալներով ներկայացվել է շուրջ 1 մլրդ 344 մլն դրամ արժողությամբ 7 ծրագիր, համայնքում նախատեսվում է ոռոգման համակարգերի կառուցում, ճանապարհների ասֆալտապատում, խմելու ջրագծերի հիմնանորոգում, լուսավորության ցանցի կառուցում, ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատմում, գազատարի ներքին ցանցի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում։ Պետության համամասնությունը կազմելու է 774 մլն 832 հազար դրամ։
Արթիկ համայնք աշխատանքային այցի շրջանակներում մարզպետի աշխատակազմի պատասխանատուները 2023 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով եղել են Լեռնակերտ բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզում։
Պատասխանատուները շրջել են տարածքում, զրուցել են շինարարի հետ, ներկայացրել իրենց նկատառումները։ Սուբվենցիոն այս ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նաև Արթիկ բնակավայրի Իսահակյան հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի շենքը։ Նախահաշվային գումարը կազմում է 348 մլն 845 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 75 տոկոս է։
Աշխատանքային խումբը ծանոթացել է Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատման և Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքերին։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 116 մլն 138 հազար դրամ, կառավարության համամասնությունը 45 տոկոս է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20