Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզպետարանում

25.05.2023

«Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացվել այսօր Շիրակի մարզպետարանում, որի նպատակը ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ուսումնավարժության մասնակիցների հմտություններն ու ունակությունները կատարելագործելը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գործողությունների» պլանի իրատեսությունը ստուգելը, կառավարման մարմինների, կազմակերպությունների և ուժերի միջև համագործակցությունը ամրապնդելն է եղել։
Ուսումնավարժությունն անցկացրել է Շիրակի մարզպետի տեղակալ, հրամանատարաշտաբային ուսումնավարժության ղեկավարի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ով մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից։
Հրամանատարաշտաբային ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը ներկայացրել է պլանով նախատեսված ստեղծված իրավիճակն ու գործողությունների ընթացքը։
Հրամանատարաշտաբային ուսումնավարժության առաջին փուլով նախատեսվել է «Մարզի բնակչության պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացում», երկրորդ փուլով՝ «Որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և բնակչության տարահանման միջոցառումների կազմակերպում»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23