Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը 51 մլն 837 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

25.05.2023

 «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի վերջնական արժեքը կազմել է 63 մլն 893 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս, կառավարության 2023 թվականի որոշմամբ տրամադրվել էր 28 մլն 315 հազար դրամ, իսկ այսօրվա որոշմամբ հատկացվել է 3 մլն 709 հազար դրամ։ Իրականացվել է 1762 քմ շինաշխատանք, այդ թվում՝ Աշոցք, Փոքր Սարիար, Սիզավետ և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոններում իրականացվել են նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ՝ 632 քմ, իսկ Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ համայնքային կենտրոններում տանիքների վերանորոգում՝ 1130քմ։

Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 69 մլն 852 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս, այսօրվա որոշմամբ հատկացվել է նախատեսված ողջ գումարը՝ 31 մլն 433 հազար դրամ։ Աբովյան փողոցի թիվ 20, 21, Իսահակյան փողոցի թիվ 19, Տոնականյան փողոցի թիվ 24, 33 և Լմբատ 2 թաղամասի 36 շենքերի տանիքներն ամբողջապես վերանորոգված են՝ ընդհանուր 2786 քմ մակերես։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։

«ՀՀ Շիրակի մարզի Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23 մլն 850 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը կազմել է 70 տոկոս՝ 16 մլն 695 հազար դրամ, կառավարության այսօրվա որոշմամբ գումարը հատկացվել է։ Կառուցվել է 3.75 կմ երկարության ջրագիծ 676 շահառուների համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23