Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել անմահացած ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությանը

28.05.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրու համայնքապետի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, մտավորականների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Գյումրու Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում 2020-ի Արցախյան պատերազմում անմահացած ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, մայոր Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությանը, որի քանդակագործը Արծրուն Միսակյանն է:
Արձանի բացման պատիվը հերոսի որդուն` Ռազմիկին և եղբորը` Վահեին է տրվել։
Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, «Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր մայոր Հովիկ Սիմոնյանին` Սարմատին, ընկերներն ու զինակիցները բնութագրում են որպես
«Անփոխարինելի ընկեր ու հրամանատար», որ անսպառ կամք ու գյումրեցուն բնորոշ հումոր ուներ, հոգատար էր ու բացառիկ մարդ։
Հովիկ Սիմոնյանը 2014 թվականին ծառայության է անցնել Հատուկ նշանակության զորքերում: 2016-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմին: Թալիշ գյուղի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման գործողություններին է մասնակցել, ինչպես նաև ղեկավարել 170 մարտական դիրքի հետ գրավման գործողության ուղղություններից մեկը:
2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմին ճակատ է մեկնել առաջին իսկ օրից։ Մարտնչել է Քարվաճառի, Ջրականի, Հադրութի, Կուբաթլուի, Զանգելանի, Ավետարանոց գյուղի, Սուրաշենի (Սղնախ) մարտական գործողություններում:
Արժանացել է բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի, պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար» շքանշանով:
«Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ասպետ է (հետմահու):

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20