Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրենն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել

30.05.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, սննդամթերքի անվտանգության տեսական մարմնի պատասխանատուների և համաճարակաբանների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում հակահամաճարակային միջոցառումներին, կենդանիների պատվաստումային գործընթացին առնչվող հարցեր։
«Առջևում ամռան ամիսներն են և կենդանիները արոտ են դուրս գալու, դրա համար պահանջվում է, որ պատկան բոլոր կառույցները համագործակցված աշխատեն, թե պատվաստումները, թե հսկողությունն ու հակահամաճարակային միջոցառումներն իրականացվեն ժամանակին ու առանց թերացումների, մենք պատրաստ ենք այս հարցերում բոլոր կառույցների հետ համատեղ աշխատելու և մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ կոչ է արել պատկան մարմիններին լինել առավել զգոն և կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացնելիս չթերանալ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անասնագլխաքանակի տեղաշարժի համար հատուկ փաստաթղթային ձևակերպումներին, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի անցման կարևորությանը։
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն առաջիկայում կրկին կայցելեն համայնքներ, կանցկացվեն բացատրական ու տեղեկատվական հանդիպումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12