Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2023

Ի սրտե շնորհավորում եմ բոլոր երեխաներին այս լուսավոր տոնի՝ հունիսի 1-ի առթիվ:
Երեխաները մեր երկրի հարստությունն են, մեր ապագան։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է հասարակությանը երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության, երեխաների նկատմամբ մեր ունեցած պարտավորությունների մասին։ Հայ ընտանիքներում միշտ էլ երեխաները շրջապատված են եղել սիրով ու գորովանքով։ Ցավոք, կան նաև դեպքեր, երբ խախտվում են երեխաների իրավունքները, հենց այդ դեպքերի բացառմանն ու մեր մանուկների պաշտպանությանը պետք է մեր բոլորի ջանքերը ուղղված լինեն։ Պետք է միասնականությամբ կառուցենք այն երկիրը, որտեղ մեր երեխաները կապրեն անվտանգ և ապահով, այն բարեկեցիկ հայրենիքը, որի առանցքում կլինի երեխայի լավագույն շահը։
Լիարժեք ընտանիքում մեծանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա։ Ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, հոգատարության արժանանալու իրավունքի իրացմանն են միտված ՀՀ կառավարության վերջին տարիներին իրականացված բարեփոխումները։ Պաշտպանելով երեխաների իրավունքները՝ մենք կպաշտպանենք մեր վաղվա օրը, մեր ապագան։
Սիրելի՛ փոքրիկներ, թող ծիծաղն ու ժպիտը միշտ ուղեկցեն ձեզ, եղեք առողջ, անհոգ ու երջանիկ: Ապրեք խաղաղ երկրում և ամուր ընտանիքում։
Շնորհավոր հունիսի 1

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12