Նորություններ
Կառավարությունը Շիրակի մարզի մանկապատանեկան 7 մարզադպրոցներին գույք ձեռքբերելու նպատակով հատկացրել է 21 մլն 345 հազար դրամ
01.06.2023
Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման նպատակով՝ ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի մանկապատանեկան 7 մարզադպրոցներին գույք ձեռքբերելու նպատակով հատկացրել է 21 մլն 345 հազար դրամ։
Մարզագույք ստացող մարզադպրոցներն են՝
«Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
«Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
«Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
«Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ
«Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ