Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկման աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում են
02.06.2023
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ այցելում է համայնքներ՝ իրականացված շինաշխատանքների ընթացքին, որակին, շինարարության ընթացքում առաջացած խնդիրներին տեղում ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել են «Գյումրի համյայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված 11 սոցիալական բնակարանների կառուցման ընթացքին։ Ծրագրի արժեքը 13 մլն 989 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։
Մշտադիտարկման աշխատանքային խումբն այցելել է նաև Ամասիա համայնք՝ «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում» (ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն 850 հազար դրամ, կառավարության համամասնությունը՝ 59%), «Արփի համայնքի Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում» (ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն 867 հազար դրամ, կառավարության համամասնությունը՝ 50%) սուբվենցիոն ծրագրերի ընթացքի դիտարկման և «ՀՀ Շիրակի մարզի Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում» (ընդհանուր արժեքը կազմում է 23 մլն 850 հազար դրամ, կառավարության համամասնությունը՝ 70%) սուբվենցիայի ծրագրի համաֆինանսավորման ապահովման նպատակով։
Շինաշխատանքների ընթացքին հետևելուց զատ, համայնքներից վճարման փաթեթներ ստանալուց հետո, Շիրակի մարզպետի աշխատակազմի մշտադիտարկման աշխատանքային խումբը պարտադիր այցելություն է կազմակերպում տվյալ ծրագրի տարածք և հավաստիանում, որ կատարողականներով ներկայացված աշխատանքները որակով ու պատշաճ կատարված են, համաֆինանսավորման միջոցների հասանելիության դեպքում դրանք փոխանցվում են կապալառուներին։