Տպել
Նորություններ
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիսի 1-ից 4-ը գրանցվել է 26 ծնունդ
05.06.2023
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունիսի 1-ից 4-ը գրանցվել է 26 ծնունդ, լույս աշխարհ է եկել 12 տղա, 14 աղջիկ։
Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։
2023 թվականի մայիս ամսին մարզում ծնվել է 184 երեխա։ 105 տղա է լույս աշխարհ եկել, 79՝ աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։