Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Արփենի բնակավայրում հետևել են շինարարական աշխատանքներին
06.06.2023
«Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 4 ենթածրագրերից մեկում՝ Արփենի բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ այցելել է Արփենի՝ մեկնարկած աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը պատասխանատուների հետ զրուցել է շինարարի հետ՝ կարևորելով շինաշխատանքները որակով ու ժամանակին կատարելը։ Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։








