Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2022 թվականի բյուջեի կատարման մասին տեղեկատվություն

06.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում` «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների շրջանակներում, ներկայացրել է 2022 թվականի բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, պատասխանել ներկա պատգամավորներին հետաքրքրող հարցերին։
Ըստ այդմ, Շիրակի մարզպետի աշխատակազմին և ենթակա կազմակերպություններին 2022-ին հատկացվել է 10 մլրդ 533 մլն դրամ, որից 8 մլրդ 108 մլն դրամն ուղղվել է կրթության բնագավառի ֆինանսավորմանը, 626.1 մլն դրամը` կառավարման ապարատի պահպանմանը (երկու դեպքում էլ կատարողականը կազմել է 99.8%), 289.7 մլն դրամ եղել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, 202.8 մլն դրամ հատկացվել է մարզային նշանակության ճանապարհների պահպանման և շահագործման նպատակին։
ՀՀ պետական բյուջեից Շիրակի մարզի համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվել է 972.4 մլն դրամ: Հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրով ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է 531 մլն դրամ, որի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մարզի 21 հանրակրթական ուսումնական հաստատություններում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46