Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները վերսկսվել են

07.06.2023

 Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները վերսկսվել են։
2019 թվականից մեկնարկած աշխատանքները շուրջ մեկ տարի է, ինչ կասեցված էին։ Օրերս Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունու հետ, որի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել գործընթացը շարունակելու առնչությամբ։
Այսօր Շիրակի մարզպետն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է շինհրապարակում, Սևակ Արզարունու ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել նախագծով նախատեսված անելիքներից, քննարկել ընթացիկ խնդիրներ։
Նշենք, որ նոր ծննդատունը կառուցվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Իրականացվել է աշխատանքների մոտ 50 տոկոսը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:31:11