Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հետևել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին

08.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։
Մարզպետը շինարարի ուղեկցությամբ շրջել է շենքում, հետևել աշխատանքների ընթացքին, կարևորել՝ դրանց որակով և ժամանակին իրականացումը։
295 քառակուսի մետր մակերեսով շենքն ունենալու է բոլոր նորմատիվներին համապատասխան պայմաններ, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։
Նշենք, որ մանկապարտեզի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։
Շիրակի մարզպետը հետևել է նաև Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ 2022 թվականին մեկնարկած սուբվենցիոն այս ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվելու են 2 փուլով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 264 մլն 152 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 70 տոկոս է։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, շինարարներին էլ կոչ արել ապահովել դրանց անխափան ընթացքը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23