Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻԱՐԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

09.06.2023

 Անի համայնքի սիրելի բնակիչներ,
Շնորհավորում եմ Անի համայնքի օրվա առթիվ։ Այսօր տոնական է ոչ միայն անեցիների համար, այլ նաև բոլոր շիրակցիներիս ու Անին ու նրա կոլորիտային բնակավայրերը սիրող մարդկանց համար։

Բնությամբ ու մոտեցումներով, ձգտումներով ու կենսակերպով յուրահատուկ Անի համայնքը մեծ ներուժ ունի, անեցին որքան էլ հոգսաշատ, նույնքան լավատես ու ձգտող, դժվարություններից չընկրկող ու պայքարող է։
Համոզված եմ, որ նորընտիր համայնքապետն ու ավագանին ջանք ու եռանդ չեն խնայելու համայնքի հոգսերն ու հիմնախնդիրները օր առաջ լուծելու, պատվախնդրությամբ ու արարելու պատրաստակամությամբ կհաղթահարեն համայնքի առջև ծառացած մարտահրավերները և Անին կդարձնեն ավելի բարեկեցիկ ինչպես բնակիչների, այնպես էլ համայնք այցելող հյուրերի համար։
Վստահ եմ՝ այս հարցում կաջակցեն նաև աշխատասեր ու շենացնող անեցիները։
ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են բոլոր համայնքներն ու բնակավայրերը և կառավարություն-համայնք համագործակցության լավագույն միջոց համարվող սուբվենցիոն, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով բազմաթիվ հիմնահարցեր են լուծվում, վստահ եմ՝ այդ և այլ ծրագրերով Անիում ևս զարկ է տրվելու ճանապարհաշինությանը, դպրոցների և նախակրթարանների, համայնքային այլ հաստատությունների վերանորոգմանն ու բազմաթիվ այլ հոգսերի թեթևացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ապրում ու արարում են Անիի հանդեպ պարտքի գիտակցումով, Անին առավել գեղեցիկ ու զարգացած համայնք դարձնելու ցանկությամբ։
Անի համայնքին մաղթում եմ զարգացում, բարեկեցություն, բոլոր բնակիչներին՝ հաջողություն և լավ տրամադրություն:

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Անի

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12