Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում արդեն մեկնարկել են գյուղատնտեսական ցանքատարածությունների ոռոգման աշխատանքները

09.06.2023

 Շիրակի մարզում արդեն մեկնարկել են գյուղատնտեսական ցանքատարածությունների ոռոգման աշխատանքները։ Ոռոգման հետ կապված խնդիրներ այս պահին մարզում չկան։
Կարևորելով գյուղատնտեսական աշխատանքների անխոչընդոտ իրականացումն ու ոռոգման շրջանում ջրի արդյունավետ կառավարումը՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Կառնուտի ջրամբար։
Ջրամբարում այս պահին վայրկյանում 200 լիտր ջուր է կուտակվում։ Այժմ ջրամբարում 15,55 մլն մետր խորանարդ ջուր կա։ Ընդհանուր առմամբ, մարզի ջրամբարներում այսօրվա դրությամբ շուրջ 152 մլն մետր խորանարդ ջուր է կուտակված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,39 մլն մետր խորանարդով ավելի է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09