Նորություններ
Մեկնարկել են «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները
12.06.2023
Մեկնարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, եղել են բնակավայրերում, հետևել աշխատանքների ընթացքին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 մլն 850 հազար դրամ։ Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։ Արդյունքում կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն։