Նորություններ
Հայտարարություն
13.06.2023
Հարգելի շիրակցիներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2023 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով.
1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1983-2005թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկան և բարձր տարիքի (1982թ. ծնված և բարձր) կանայք և տղամարդիկ:
Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-10-րդ տեղերը գրաված անձիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով.
1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
2-րդ տեղ՝ 500.000 դրամ
3-րդ տեղ՝ 300.000 դրամ
4-րդ տեղ՝ 100․000 դրամ
5-10-րդ տեղեր՝ 50․000-ական դրամ
Հայտ ներկայացնող անձը Գյումրի համայնքի ջրային մարզաձևերի մարզադպրոցի լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ մասնակցի լողալու ունակության մակարդակը որոշելու համար:
Մրցաշարին մասնակցել ցանկացող անձինք մինչև օգոստոսի 6-ը ներառյալ պետք է դիմեն «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru:
Հարցերի դեպքում զանգահարել
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն՝
0312– 4 90 00 138
«ՀՀ լողի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն՝
(010)56-44-60
Մրցաշարի գլխավոր մրցավար՝ Արթուր Հովհաննիսյան՝
(077)84-40-41, (091)84-40-41