Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան

16.06.2023

 Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան:
Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շիրակի մարզպետի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում եմ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Սա տոն է, որը խորհրդանշում է հասարակության համախմբվածությունը, նրա պատրաստակամությունը պաշտպանելու երկրի շահերը, տոն է նրանց համար, ովքեր իսկապես սիրում են իրենց պետությունը և անտարբեր չեն նրա ապագայի նկատմամբ։ Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն»։
Նշենք, որ 1994 թվականից սկսած հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20