Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դարձի՛ր «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոց

19.06.2023

 Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում են բաց մրցույթ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակներն են․
● ձևավորել խորացված մաթեմատիկայի և համակարգչային գիտության
հիմքային գիտելիքներ և հմտություններ՝ անհրաժեշտ ԱԲ ոլորտի համար,
● բացահայտել ԱԲ և ԳՏՃՄ ուղղությամբ գիտնականի և նորարարի
հեռանկարները,
● տրամադրել ԱԲ ոլորտի կիրառական գիտելիքներ և հմտություններ։
Այս եռամյա կրթական ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի 10-ից 12-րդ
դասարանների աշակերտների համար և հնարավորություն կընձեռի նրանց․
● սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական
բանականության հիմունքներ,
● իրականացնել պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում,
● ստանալ անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում ԱԲ
հետազոտողի ու նորարարի մասնագիտության հանդեպ հետաքրքրության
բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
2023-2024 թթ․ ուսումնական տարվանից ծրագիրը փորձարարական ձևաչափով
կներդրվի Երևանի և ՀՀ մարզերի 10 ավագ դպրոցներում։
Ծրագրի փորձարկման համար կարող են դիմել Երևանի և ՀՀ մարզերի բոլոր
այն դպրոցները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․
● ունեն ավագ դպրոցի բաղադրիչ,
● ունեն կամ կարող են ձևավորել խորացված մաթեմատիկայի ուսուցմամբ
աշակերտների խումբ,
● որպես օտար լեզու դասավանդվում է անգլերենը,
● համապատասխան ուսուցչական և վարչական կազմ կամ ներգրավման
հնարավորություն,
● ունեն անհրաժեշտ տարածքային ռեսուրսներ և տեխնիկական
հագեցվածություն,
● ծրագիրն իրականացնելու պատրաստակամություն և աջակցություն։
Ծրագրի մանարամասներին և դպրոցների ընտրության պահանջներին կարող եք
ծանոթանալ՝ ուսումնասիրելով տեղեկատվական գրքույկը և մասնակցելով առցանց
տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան հետևյալ օրերին․
● հունիսի 19՝ ժամը 15:00 (հանդիպման հղում)
● հունիսի 22՝ ժամը 15:00 (հանդիպման հղում)
● հունիսի 26՝ ժամը 15:00 (հանդիպման հղում)
Ծրագրի միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․-ի հունիսի 30-ը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել FAST հիմնադրամի Կրթական ծրագրերի բաժին՝
գրելով նամակ education@fast.foundation էլ․փոստի հասցեին կամ զանգահարելով
+374 43 75 57 54 հեռախոսահամարով։
Ծրագրի մանրամասներին և զարգացումներին ծանոթացեք «ԱԲ սերունդ» կրթական
ծրագրի ֆեյսբուքյան էջից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12