Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.06.2023

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Այսօր լավ առիթ է գնահատելու բժիշկի մասնագիտությունը, ևս մեկ անգամ արժևորելու բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակական կյանքում։ Բժիշկ լինելը կոչում է, որի շնորհիվ պահպանվում և վերականգնվում է մարդկանց առողջությունը, փրկվում են կյանքեր։
Սիրելի բուժաշխատողներ, դուք ընտրել եք պատասխանատու, դժվարին՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ մասնագիտություն։ Ճանապարհը, որով ընթանում եք, հոգով ուժեղների և ամուր կամքի տեր անհատների համար է: Այն պահանջում է ոչ միայն հավատարմություն Հիպոկրատի երդմանը և հարուստ գիտելիքներ, այլև՝ անսահման համբերություն և հաստատակամություն, ամենօրյա տքնաջան աշխատանք, գիտելիքների թարմացում, նորարարական մոտեցումների կիրառում։
Մարդու ամենամեծ հարստությունն առողջությունն է, ուստի շարունակեք կյանքեր փրկելու Ձեր առաքելությունը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51