Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

21.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը եղել է Ազատան բնակավայրի թիվ 24 փողոցում։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող այս ծրագրում կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս:
Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 1310 քառակուսի մետր մակերեսով, 320 գծամետր երկարությամբ, 5 սմ հաստությամբ, 4 մետր լայնությամբ ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Մեծմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից։
Մուշեղ Մուրադյանը շինարարի հետ զրույցում հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և ժամանակին։
Պատասխանատուներն Ազատան բնակավայրում հետևել են նաև թիվ 1 փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 118 մլն դրամ:
Ազատան բնակավայրի թիվ 1 փողոցն անցնում է համայնքի կենտրոնով, որից սկիզբ են առնում համայնքի երկրորդային փողոցները։ Ունի տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժի բարձր ինտենսիվություն։
Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 6720 քառ մետր մակերեսով, 800 գծային մետր երկարությամբ, 5 սմ հաստությամբ, 8 մ լայնությամբ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրակաացվում է «Մեծմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից։
Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը դիտարկել է նաև Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով 5 սմ հաստությամբ, 393 գծային մետր երկարությամբ փողոցի հիմնանորոգման աշխատանքերն իրականացվելու է մեկ փուլով։ Պատասխանատուների հավաստմամբ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն ըստ նախատեսվածի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20