Նորություններ
Շիրակի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
21.06.2023
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Ախուրյանի Բայանդուր բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ։
Մարզպետը շինարարի ուղեկցությամբ շրջել է շենքում, հետևել աշխատանքների ընթացքին։Շենքը միահարկ է՝ նկուղային հարկով։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 265 մլն 96 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 80 տոկոս է։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները, շինարարներին էլ կոչ արել ապահովել դրանց անխափան ընթացքը։
Նշենք, որ շինարարությունն իրականացվելու է 2 փուլով՝ «Մալաք» ՍՊԸ-ի կողմից։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզի շենքի։ Շիրակի մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին, պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է շենքում։ Այն երկհարկանի է, առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բույժքույրի սենյակ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:
Ծրագրի արժեքը կազմում է 121 մլն 174 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։ Շինարարությունն իրականացվում է «ԱՐԱՐՏՈ» ՍՊԸ-ի կողմից։
Մարզպետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքներն իրականացնլ որակով և պահպանել ժամկետները։