Նորություններ
Հարգանքի տուրք`Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին
22.06.2023
Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը և Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը խոսել է 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման, Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմի մասին` նշելով, որ հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը սերունդների հիշողության մեջ կմնա որպես արդարության ու ազատության համար մղվող պայքար: