Նորություններ
Տեղի է ունեցել Շիրակի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ խորհրդակցություն
23.06.2023
Շիրակի մարզի ավարտված թվով 7 և ընթացքի մեջ գտնվող թվով 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, ոլորտային պատասխանատուներ, շահագրգիռ այլ անձինք։ Հանդիպման ընթացքում հակիրճ ներկայացվել են մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը պատասխանել է Շիրակի մարզի համայնքների քաղաքաշինության բնագավառի պատասխանատուների հարցերին։