Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Արթիկում

27.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկում, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։
Մարզպետը շրջել է շենքում, շինարարի հետ զրույցում կարևորել աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։ Նշենք, որ մանկապարտեզի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է 2023 թվականի վերջին:
Մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները հետևել են Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ 2022 թվականին մեկնարկած սուբվենցիոն այս ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում է «Գրավ Շին» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 75 տոկոս է։ Մուշեղ Մուրադյանը շինարարներին կոչ է արել ապահովել աշխատանքների անխափան ընթացքն ու ամենայն պատասխանատվությամբ հետևել որակին։ Պատասխանատուների հավաստմամաբ՝ եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում այն ավարտին կհասցվի տարեվերջին:
Համայնք այցի շրջանակներում, Շիրակի մարզպետը հետևել է նաև «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի» շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Դպրոցի աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ 2021 թվականին մեկնարկած դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլդ 521 մլն 520 հազար դրամ գումար: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, շինարարական աշխատանքներն իրականացնում են «Արհհովշին» ՍՊԸ-ի կողմից: Շինարարի հետ զրույցում Մուշեղ Մուրադյանը անհրաժեշտ է համարել աշխատանքներում չհապաղելը և յուրաքանչյուր աշխատանք իրականացնել չափանիշներին համապատասխան։ Շինարարը հավաստել է, որ արվելու է հնարավորը գործընթացն արագացնելու և որակով իրականացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20