Նորություններ
Ընթացքի մեջ են Արթիկ համայնքի «Տուֆագործների փողոցի» հիմնանորոգման աշխատանքները
27.06.2023
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են Արթիկ համայնքի «Տուֆագործների փողոցի» հիմնանորոգման աշխատանքները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է փողոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ճանշին» ՓԲԸ-ի կողմից։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է համայնքում սուբվենցիոն ծրագրերի որակով ու ժամանակին իրականացման համար։ Փողոցաշինական այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 մլն դրամ: Պետության համամասնությունը 45 տոկոս է փողոցն ունենալու է միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթ՝ 5 սմ հաստությամբ, 300 գծային մետր, բազալտե եզրաքարեր։
Մարզպետը շինարարի հետ զրույցի ընթացքում լսել է մտահոգություններն ու վստահեցրել, որ լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանիդրանց լուծման համար։
Պատասխանատուները հետևել են նաև Արթիկ համայնքի Թամանյան և Շիրակացի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 55 տոկոս համայնք, 45 տոկոս պետություն համամասնությամբ միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 1935 քառակուսի մետր մակերեսով, 5 սմ հաստությամբ, բազալտե եզրաքարերով հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի պայմանագրային արժեքը 39 մլն դրամ է:
Հոռոմ բնակավայրում էլ մարզպետը պատասխանատուների հետ այցելել է նորակառույց սառնարանային տնտեսություն, որի գործարկմամբ պայմաններ են ստեղծվել բնակավայրի ցանքատարածություններից ստացված բերքի պահպանման համար։ 250 տոննա տարողության տնտեսությունը կառուցվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 80 տոկոս ներդրման և համայնքի 20 տոկոս համամասնության արդյունքում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է կազմել։