Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա

28.06.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա։ Ընկերության հիմնադիր Արտակ Մովսիսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ֆաբրիկայում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել արտադրության ծավալներով, ձեռքբերումներով, առաջիկա անելիքներով և խնդիրներով:
Հիմնադիրը Մուշեղ Մուրադյանին տեղեկացրել է, որ այժմ արտադրում են հատուկ նշանակության կոշիկներ, որոնք արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն։ Այժմ միայն արտաքին շուկայի պատվերներ են կատարում։ Անդրադարձ է կատարվել փորձառու աշխատուժի ներգրավման ու նոր մասնագետներ պատրաստելու խնդրին։ Մարզպետը կարևորել է տեղի արտադրության կազմակերպումն ու ծավալների ընդլայնումը՝ ընդգծելով մարզում նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20