Տպել
Նորություններ
Կառավարությունը 411 մլն դրամ է հատկացրել Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար
29.06.2023
Կառավարության այսօրվա որոշմամբ 411 մլն 546 հազար դրամ է հատկացրել Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։
11.5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա։ Իրականացվում են ծածկի ֆրեզավորման աշխատանքներ, շուրջ 3 կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։