Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

30.06.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին, ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանին, նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, մասնավորապես, Արթիկում նոր հիվանդանոց կառուցելուն, մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև Գյումրու թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
«Այն, որ կառավարությունը վերջին տարիներին հստակ աշխատանք է տանում բժշկական ծառայությունների հասանելիության, դրանց որակի բարձրացման ուղղությամբ՝ ակնառու է, ուրախալի է նաև այն փաստը, որ բուժհաստատությունների կառուցման ու վերանորոգման աշխատանքները ևս չեն հապաղում, մարզի բուժհաստատությունների զարգացումը մեզ համար աշխատանքային կարևոր ուղղություն է, վստահ եմ առկա հիմնահարցերին էլ համատեղ աշխատանքով լուծում կգտնենք»,- նախարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Նախարարը հետաքրքրվել է Աշոցքի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունների վերականգնման, ինչպես նաև Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքով՝ բարձր գնահատելով երկու հարցում էլ մարզպետի ջանքերն ու խնդրի կարգավորմանը միտված քայլերը։
ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են «Գյումրի բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայությունների որակին։ Անդրադարձ է կատարվել նախորդ տարի ներդրված և լիարժեքորեն գործող կաթվածի պետական ծրագրին, որի շրջանակներում կենտրոնում գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն է, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ իրականացվել է այն։
Նախարարին և մարզպետին է ներկայացվել հիվանդանոցի զարգացման ծրագիրն ու առաջիկա անելիքները, քննարկվել են խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20