Նորություններ
Անցկացվել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ամառային զորակոչի նիստ
03.07.2023
ՀՀ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ամառային զորակոչի նիստը։
Քննարկվել են մարզում զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Նիստի ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Պողոսյանը ներկայացրել է տեղեկատվություն 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ և նշել, որ այն ընթանում է ըստ նախատեսվածի, զորակոչի առաջադրանքների կատարման ուղղությամբ խոչընդոտներ չկան:
Անդրադարձ է կատարվել նաև 73 զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով, նպատակային ուսումնառությունը շարունակելու նպատակով տարկետում տալուն վերաբերող, ինչպես նաև ՀՀ սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հարազատ ունենալու հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցերի:
Ամփոփելով նիստը, մարզպետը հույս է հայտնել, որ մարզում զորակոչային առաջադրանքները կկատարվեն ամբողջությամբ, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներին հորդորել՝ իրավասությունների սահմաններում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։