Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Շիրակ» օդանավակայան

03.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Շիրակ» օդանավակայան։ Մարզպետը հետևել է մեկնման նոր սրահի վերանորոգման աշխատանքներին, այնուհետև օդանավակայանի ղեկավար Արմինե Աբրահամյանի, շինարարի ու մյուս պատասխանատուների հետ անցկացվել է քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Մարզպետը կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալն ու նշել, որ օդանավակայնի գործունեության ընդլայնումն ու պայմանների բարելավումը կարևոր գրավական կդառնա մարզի, մասնավորապես, Գյումրու զարգացման համար, օդանավակայանի գործունեությունը կարևոր նախապայման է դիտարկվում նաև Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մեջ։
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982-ին: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007 թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220 մ., լայնությունը`45 մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ։ Թռիչքուղու ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են նաև 2021 թ-ին, շահագործման է հանձնվել ժամանման նոր սրահը: Օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20