Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 136 մլն 25 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզի 18 կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար

06.07.2023

 Կառավարության կողմից որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի բնակավայրերում կիրականացվեն կրթական հաստատությունների կառուցման, նորոգման աշխատանքներ
Կառավարության այսօրվա որոշմամբ 136 մլն 25 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզի 18 կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար իրականացվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։


Շիրակի մարզի 4 բնակավայրում կձևավորվեն կրթահամալիրներ

  • Քեթիի կրթահամալիր
  • Հայրենյացի կրթահամալիր
  • Բյուրակնի կրթահամալիր
  • Բավրայի կրթահամալիր

9 բնակավայրում կկառուցվեն նոր դպրոցների շենքեր

  • գ․ Սարատակի միջնակարգ դպրոց
  • գ․ Ամասիայի միջնակարգ դպրոց
  • գ․ Ջրափիի միջնակարգ դպրոց
  • գ․ Շիրակավանի միջնակարգ դպրոց
  • գ․ Երազգավորսի միջնակարգ դպրոց
  • ք. Գյումրու Գ. Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոց
  • գ․ Մայիսյանի միջնակարգ դպրոց
  • գ․Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց
  • գ․ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց

5 բնակավայրում էլ կկառուցվեն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կդիտարկվեն վերանորոգման համար

  • գ. Ջաջուռի միջնակարգ դպրոց
  • գ. Մուսայելյանի միջնակարգ դպրոց
  • գ. Կառնուտի միջնակարգ դպրոց
  • գ. Սարալանջի միջնակարգ դպրոց
  • գ․ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20