Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «Կապսի պատվարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շուրջ

07.07.2023

 «Կապսի պատվարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի hողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացման շրջանակում փոխհատուցումների և օժանդակությունների տրամադրման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախաձեռնությամբ Շիրակի մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն:
Հանդիպման ժամանակ քննարկվել են իրականացվող աշխատանքների ընթացքին և առկա խոչընդոտներին վերաբերող, ինչպես նաև պետական աջակցության այլ ծրագրերի շրջանակներում արդեն իսկ բնակարանային փոխհատուցում ստացած կամ կիսաքանդ վթարային բնակելի տներ ունեցող շահառուների կարգավիճակի հստակեցմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 16:37:54