Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հետևել են Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

07.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի ուղեկցությամբ հետևել է համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում և Շիրակացի փողոցի մայթի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 116 մլն 263 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը պատասխանատուների հետ զրուցել է շինարարի հետ՝ կարևորելով շինաշխատանքները որակով ու ժամանակին կատարելը։
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը ծանոթացել է նաև «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընթացքին։
348 մետր երկարությամբ փողոցաշինական այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 254 միլիոն 537 հազար դրամ, որից պետության համամասնությունը 45 տոկոս է։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է համայնքում սուբվենցիոն ծրագրերի անխափան ընթացքն ապահովելու համար։
Պատասխանատուները ծանոթացել են նաև Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 120 մլն 883 հազար դրամ է։ Գումարի 45 տոկոսը կառավարությունն է հատկացնելու:
Մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները հետևել են Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, ունենալու է 6 խումբ։ ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 75 տոկոս:
Ընթացքի մեջ է նաև Սարալանջ բնակավայրի մշակույթի տան վերանորոգոման աշխատանքների 2-րդ փուլը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 16:54:53