Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Անի համայնքի ամառային սպորտային խաղերի բացման համդիսավոր արարողությանը

09.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել Անի համայնքի ամառային սպորտային խաղերի բացման համդիսավոր արարողությանը։
Ողջունելով ներկաներին ու մասնակիցներին` մարզպետը նշել է, որ ուրախ է նորից Անի համայնք այցելելու, նոր միջոցառման մասնակցելու համար. «Սիրելի անեցիներ, ընդամենը օրեր առաջ մասնակցում էինք Անի համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Չափազանց կարևոր է տեսնել, որ համայնքում մշակութային, մարզական կյանքը առավել քան ակտիվացել է և այս հաճելի եռուզեռի մեջ նկատել նաև համայնքի բնակիչների ոգևորությունն ու մասնկացությունը։
Առանձնահատուկ ողջույններս ամառային սպորտային խաղերի մասնակիցներին, բոլորիդ մաղթում եմ առողջ մրցակցություն, բարձր տրամադրություն և նոր ձեռքբերումներ։ Թող մշակութային, մարզական հաջողություններին նոր ձեռքբերումներ ավելանան»։
Ամառային սպորտային խաղերում ընդգրկված են յոթ մարզաձևեր` ֆուտբոլ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, կարատե, սեղանի թենիս, կանանց վոլեյբոլ, թեթև աթլետիկա։
Մրցումների ավարտը նախատեսված է հուլիսի 25-ին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09