Տպել
Նորություններ
Աննա Ամրոյանը նվաճեց երեք ոսկե մեդալ
09.07.2023
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 76 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Աննա Ամրոյանը, անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան, երկամարտի 209 կգ արդյունքով դարձավ հաղթող։ Մեր մարզուհին ոսկե մեդալներ նվաճեց նաև «պոկում» և «հրում» վարժաձևերում։