Նորություններ
Շիրակցի պատանի երկրապահները մեկնել են ամառային ճամբար
10.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր Գեղարքունիքի մարզում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբար է ճանապարհել շիրակցի պատանի երկրապահներին։
Շիրակի մարզից հանգստի են մեկնել 112 դպրոցականներ։
Պատանի երկրապահների ուսումնավարժական և հանգստյան ճամբարում դպրոցականները կանցկացնեն 10 օր։
Շիրակի մարզպետը բարի ճանապարհ ու հաճելի հանգիստ է մաղթել պատանի երկրապահներին՝ կարևորելով ուսումնական բանակումին նրանց մասնակցությունն ու հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը։