Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

12.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ մարզպետին դիմել են աշխատանքի տեղավորման, աջակցության, բնակարանային, առողջապահական, անձնական մի շարք հարցերով։
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը մարզպետը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ` դրանց տալով համարժեք լուծումներ և պարզաբանումներ։
Ներկայացված որոշ խնդիրներ, մարզպետի հանձնարարականի համաձայն՝ կքննարկվեն և դրանց ընթացք կտրվի սահմանված կարգով և ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20