Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 3 մլն 783 հազար դրամ
13.07.2023
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում լրավճար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 3 մլն 783 հազար դրամ։
Ապրիլ ամսին անց է կացվել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը, որին մասնակցել են պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի ու արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք: