Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Հանքավանի «Արագած» ճամբար
14.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, կրթության,մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, վարչության ողջ կազմի հետ այցելել է Հանքավանի «Արագած» ճամբար, որտեղ ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով՝ «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով, հանգստանում է շիրակցի դպրոցականների առաջին հերթափոխը։
Մարզպետը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու անելիքներով․ «Սիրելի դպրոցականներ, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք այստեղ հանդիպելու։ Ցանկացած դպրոցականի համար ճամբար մեկնելն ու հասակակիցների հետ շփվելը լավագույն ժամանցից բացի, նոր գիտելիքների ու կարողությունների փոխանցման հնարավորություն է: Մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում ձեր լավագույն ժամանցն ապահովելու և ամառային հանգիստն ավելի բովանդակային դարձնելու համար, մնում է դուք էլ լինեք առավել պատասխանատու ու լավ հանգստանալուց հետո ավելի լավ սովորեք ու մեր երկրի համար դառնաք պիտանի քաղաքացիներ»։
«Արագած» ճամբարի ղեկավար Անդրանիկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Մուրադյանին հոգատարության համար` ընդգծելով, որ առաջին անգամ է Շիրակից այսպիսի կազմով հյուրեր ընդունում` մարզպետի գլխավորությամբ։
Նշենք, որ դպրոցականների հանգիստը կազմակերպվելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Այս տարի Հանքավանի «Արագած» ճամբարում հանգիստը կանցկացնի 340 դպրոցական։