Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչներին

14.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչներ Նորայր Հովհաննիսյանին ու Արտուշ Քոչարյանին։ Վերջիններս մարզպետին են դիմել մրցաշարի կազմակերպման աջակցման հարցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպչական մի շարք աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական հիմնախնդիրներին։
Մարզպետը միջազգային մրցաշարի անցկացումը կարևորելով՝ նշել է, որ լիազորությունների սահմաններում կանի հնարավորը կազմակերպիչներին օգնելու համար։
Նշենք, որ «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարն արդեն երրորդ տարին է անցկացվելու, միջոցառմանը մինչ այս մասնակցել են շուրջ 10 երկրների 200-ից ավելի շախմատիստներ։
Մրցաշարն անց է կացվել երկու տարիքային խմբերում։ Առաջին՝ «Ա» խմբում պայքարել են ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետներ, վարպետներ ու սպորտի վարպետներ։ Երկրորդ՝ «Բ» խմբում ընդգրկված են եղել մինչև 12 տարեկան պատանի շախմատիստները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:04:34