Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է զորահավաքային նիստ

14.07.2023

 ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որի ժամանակ ուժային կառույցների, համայնքների, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։
ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ հայտարարվել են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ընդգրկմամբ։ Վարժական հավաքները ընթանալու են 6 փուլով՝ յուրաքանչյուրը 25 օր ժամկետով։
Մարզպետը պատասխանատուներին և համայնքների ղեկավարներին հորդորել է լինել առավել զգոն, պատրաստակամ և համագործակցված աշխատանքով ներկայացված առաջադրանքները կատարել առանց բացթողումների։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20