Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է Երևան-Գյումրի -Վրաստան ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին
15.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ118+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ազատան բնակավայրի մոտով։
Այժմ ընթանում են 5.7կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմքերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքները։ Մինչ այդ կատարվել են գոյություն ունեցող ծածկի քանդման, հողային, արհեստական կառուցվածքների նորոգման, ֆրեզավորման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Մարզպետը կարևորել է աշխատանքների որակով ու հնարավորինս արագ իրականացումը։
Նշենք, որ շինաշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է, որն հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։