Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել «Գովք անմահ հերոսներին» երկրորդ գրքի շնորհանդեսին

15.07.2023

 «44-օրյա պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում։ Մեր լուսեղեն զավակներն իրենց երիտասարդ կյանքը հայրենիքին նվիրաբերեցին։ Այսօր, ինչպես նախորդ անգամ, անասելի հուզված եմ, քանի որ մասնակցում եմ «Գովք անմահ հերոսներին» երկրորդ գրքի շնորհանդեսին։ Այս գրքում ճակատագրեր են, կյանքեր, որոնք կիսատ մնացին հանուն ամենավեհի՝ հայրենիքի։
Ալինա Մխեյանի աշխատանքը միայն գովեստի է արժանի, քանի որ նա ոչ միայն փաստագրում է մեր հերոսների կյանքն ու անցած ճանապարհի մասին է պատմում, այլև անսահման համբերատարությամբ ու սիրով աշխատում է հերոսների ծնողների հետ, որն առավել քան պարտավորեցնող է ու նաև դժվար։
Գրքում ներկայացված հերոս տղաներն արտաքին տեսքով գուցե տարբեր են, սակայն մեկ հարցում նրանք այնքան նման են՝ բոլորի գիտակցական ընտրությունը հայրենիքն է։
Փառք հայրենիքի համար ամենաթանկը` կյանքը, զոհած մեր հայորդիներին, խոնարհվում եմ նրանց հիշատակի, նրանց ծնողների, ընտանիքների առջև»,- ողջունելով ներկաներին նշել է Շիրակի մարզպետը։
«Գովք անմահ հերոսներին» գիրքը փաստավավերագրական, գեղարվեստական ժողովածու է` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված հերոսներից 110 անմահ քաջորդիների հիշատակին։ Գրքում հերոսների կենսագրական տվյալներն են, նրանց մասին բանաստեղծություններ և իրապատումներ, որոնք հեղինակին են հանձնել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հարազատները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09