Նորություններ
Աշխատանքային քննարկում ՀՀ-ում համայնքային ծառայողների մասնագիտական կոմպետենցիաների գնահատման և դրանց բարելավմանն ուղղված
21.07.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմում նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաին կից հասարակական խորհրդի անդամ, տ.գ.թ., դոցենտ Արման Ավետյանի, վերջինիս ղեկավարած գիտական խմբի, աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պատասխանատուների, մարզի մի խումբ համայնքային ծառայողների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում համայնքային ծառայողների մասնագիտական կոմպետենցիաների գնահատման և դրանց բարելավմանն ուղղված հարցեր։
Մասնակիցները կիսվել են սեփական փորձով և համայնքային ծառայության ոլորտում առկա հիմնախնդիրներով, հետազոտական խմբի անդամներն էլ ներկայացրել են ոլորտին առնչվող միջազգային փորձն ու իրենց հետազոտության որոշ արդյունքներ։
Պատասխանատուները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների առարկայական քննարկմանը։